24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Բարեգութ. քաղաքագետը հեգնել է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր հանրագրում հեգնական գրառում է կատարել.

«Դուրս եկա քաղաք, տեսնեմ թե էտ ինչի՞ համար են բերման ենթարկել Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Սամսոնյանին ու #SutNikol նախաձեռնության մնացած անդամներին: Իմ աչքով ամեն ինչ տեսա և համոզվեցի, որ ճիշտ են արել: Զարմանալին միայն այն էր, որ արդեն բաց են թողել բոլորին:

Մինչդեռ դատել էր պետք դրանց: Քաղաքացու տոնը փչացնելու, Նիկոլ Փաշինյանի հրահանգներին չենթարկվելու (մասնավորապես` հանգիստ տեղը չնստելու ու քաղաքացու օրը խաշ չուտելու) և հանրահայտ ճշմարտությունները Facebook-ից դուրս բերելու ու մարդկանց պատմելու համար էր պետք դատել: Մահապատժի ենթարկել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց ազատ արձակեց: Նիկոլ Բարեգութ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ