02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմության գլխավոր խնդիրը

Նախընտրական աշունը եւ 2013 թ. նախագահական ընտրություններին նախորդած հատվածը թեեւ  թեժ կլինի, բայց քաղաքական ուժերի միջեւ պայքարը լուրջ սրացումներով չի դրսեւորվի: Այս  կարծիքին է ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

“Ժառանգությունը”, Ռուբեն  Հակոբյաանի խոսքով, ակտիվ մասնակցություն կունենա նախագահական ընտրություններին:  Նախագահական ընտրություններին “ժառանգությունը” կմասնակցի սեփական թեկնածուո՞ վ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՞ գուցե այլ քաղաքական ուժերի հետ միավորում կկազմի:

Henaran.am-ի հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանել է.”Այս պահին դժվար է ասել, թե ինչ կոնֆիգուրացիաներ կլինեն: Իրականությունն այն է, որ այսօր, նկատի ունենալով մեզանում գոյություն ունեցող առկա քաղաքական իրողությունները, խոսել   ամբողջ ընդդիմությունը մեկ միասնական թեկնածուով հանդես գալու մասին, արհեստածին է եւ անհեռանկար:

Մեր կողմից առաջադրվող միասնական թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, մյուս ուժերն էլ, կարծում եմ, կունենան իրենց թեկնածուները, եւ երբ հայտնի դառնա, թե հստակ ովքեր են ընդդիմության կողմից առաջադրված թեկնածունները, թերեւս այդ դեպքում հնարավոր լինի խոսել  համեմատաբար միասնական թեկնածուի մասին: Այս պահին ամբողջ ընդդիմության համար մեկ միասնական թեկնածու ունենալը դարձնել նպատակ, դա իսկական խայծ կարող է դառնալ ընդդիմության համար, -նշել է Ռուբեն Հակոբյանը:

Նրա համոզմամբ, այս իրավիճակում ընդդիմության խնդիրը պետք է լինի ընդդիմադիր ընտրազանգվածը չկորցնելը: “Ընդդիմությունը չպետք է ստեղծի այնպիսի արհեստական միավորումներ ու միասնական շտաբներ, որի արդյունքում  ընդդիմադիր ընտրողը հիասթափվի եւ հայացքը ուղղի դեպի կոալիցիա կամ իշխանություններ: Սա ավելի կարեւոր է, եւ եթե այս խնդիրը լուծելու համար հարկավոր է երեք-չորս թեկնածու առաջադրել, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով”,-ասել է Ռուբեն Հակոբյանը:

Հակառակ դեպքում, ըստ Հակոբյանի, “մեկին գումարած մեկը երկուս չի դառնա”, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը չի կարծում, որ ընդդիմադիր մի քանի թեկնածուի դեպքում ընդդիմության ձայները կփոշիանան: Ըստ նրա, եթե ընդդիմությունը ճիշտ մարտավարություն որդեգրի եւ տեր կանգնի իր ընտրազանգվածին, այս դեպքում գուցե հետաքրքիր զարգացումներ լինեն նախագահական ընտրութունների երկրորդ փուլի տեսքով:

Ընդդիմադիր այլ թեկնածուի, մասնավորապես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հարցին, եթե վերջինս առաջադրվի,  Ռուբեն Հակոբյանը պատասխանել է.”Ցանկացած թեկնածուի մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ առկա է առաջադրման ռեալ փաստը, ”իսկ եթե”-ների դեպքում` կարող ենք խոսել  պետության կեսից ավելիի մասին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ