26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք՝ որպես պետություն, չենք կարողանում ճանաչել պատմական փաստը և չենք կարողանում արտաբերել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, դիմելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Սաթթերֆիլդին, ցանկացել է իմանալ՝ ճանաչում է արդյո՞ք նա Հայոց ցեղասպանությունը:

«Նախագահը հայտարարել է, որ դա եղել է XX դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը, ես միանում եմ այդ հայտարարությանը»,-պատասխանել է դեսպանի թեկնածուն՝ նշելով, թե գիտի, որ սպանվել է 1,5 միլիան հայ:

Սենատորը մի քանի անգամ էլ է փորձել հստակ պատասխան ստանալ, սակայն իր ուզածին չհասնելուց հետո հայտարարել է, որ դա նման է դիվանագիտական պարի. «Մենք՝ որպես պետություն, չենք կարողանում ճանաչել պատմական փաստը և չենք կարողանում արտաբերել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Մենք չենք կարող առաջ գնալ, քանի դեռ չենք ընդունել անցյալը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ