26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնանկությունների մեծ ալիք է սպասվում. Ժողովուրդ

Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, և, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահան­ջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պա­հանջելու է): 

Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մա­սին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունք­ների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը:

Օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ այդ հաշվետվություններն ուսումնասի­րելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի: Մեծ է հավա­նականությունը, որ առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ