20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գաբրիել Բալայանը՝ Դավիթ Տոնոյանին «ահաբեկիչ» որակելու Ադրբեջանի փորձի մասին

«Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ոչ միայն պետք է ավելացնի, այլև արդեն մենք այդ փուլում ենք, այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով: Մեր տեսլականը դրան է միտված: Գիտեք, որպես ագրեսիա ընկալելը, ես կարծում եմ, միամտություն է, միգուցե մեր հակառակորդները պարզապես չեն խորանում այն իմաստի մեջ, որ պաշտպանության նախարարն իր խոսքում ասել է: Վարչապետն ասեց, որ կարող ենք նաև պարտադրել այդ խաղաղությունը, և պաշտպանության նախարարի հայտարարությունն այդ մասին է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության փոխանախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որ ՀՀ ԶՈՒ սպառազինությունն ավելացնելու մասին Դավիթ Տոնոյանի հայտարարությունն ահաբեկչություն է:

Ըստ նրա՝ որևէ մտահոգություն չկա Ադրբեջանի կողմից «ահաբեկչություն» որակումների հետ կապված. «Ամբողջ աշխարհը գիտի, թե իրենց գործն ու խոսքն ինչքան են տարբերվում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ