26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, որում մասնավորապես, նշված է.

«Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։

Մենք կապ հաստատեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ ճշտելու համար՝ տեղյա՞կ են, արդյոք, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն դատարանի շենքի մոտ հավաք անցկացնելու մտքին։

Պատասխանը ստորև․

«Այո, տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին։ Ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել նաև հանրահավաքային ձևաչափով և շնորհակալ եմ իրենց։ Սակայն պետք է, այնուամենայնիվ, խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանություններն նույնպես, այս անգամ զերծ կմնան դրանից»»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ