26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովրդին ասեիք, որ գալիս եք ԱԺ ամբիոնը տրանսգենդերին տրամադրելու. ԲՀԿ-ական պատգամավորը`Իմ Քայլին

Տիկին Զոհրաբյանն իրեն պահել է կոռեկտ և բացառապես ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի տառին համաձայն: Այսօր՝ ապրիլի 8-ին, խորհրդարանում հայտարարեց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին:

Պետրոսյանը նշեց, որ պետք չէ օրակարգից դուրս խոսել և եթե հիմա ինքը խոսի այն մասին, թե ինչու է աղմկում գետը, դժվար թե որևէ մեկին դա դուր գա. «Առիթից օգտվելով՝ ասեմ, որ ԲՀԿ-ն՝ մեր ղեկավարի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող քաղաքական ուժ: Նախընտրական խոստումների ժամանակ ուրեմն ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ ԱԺ ամբիոնը տրանսգենդերին տրամադրելու: Բա ինչո՞ւ չէիք մինչև այդ ասում: Հասել եք այստեղ, դարձել եք մեծամասնություն, ետին թվով դարձել եք մարդու իրավունքների ջատագով»:

Պետրոսյանն ԱԺ նախագահությանը հորդորեց թույլ չտալ մարդկանց ելույթ ունենալ թեմայից դուրս. «Եթե Դուք չէիք կազմակերպել, ինչով են պայմանավորված վերջում ծափերը: Պետք է անհարմար զգալ, ժողովրդի հետ ազնիվ լինել և հիշել, թե ինչ էիք խոստանում»: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ