26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հողերը ծախած ա, զինվորներին չեն թողնում կրակեն, փամփուշտները վերցրել են, բահերով են կռվում…»

Երեք տարի առաջ այս օրը թշնամին` Ադրբեջանը սանձազերծեց լայնամաշտաբ հարձակում արցախյան սահմանի ամբողջ երկանքով, որին գերազանց պատասխանեց Հայաստանը:

Բոլորն իրենց տեղում էին և գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրը` քաղաքական ղեկավարությունն իր մասով, զինված ուժերն իր, տեղեկատվականն՝ իր, հասարակությունն իր համախմբվածությամբ և կամավորներով, նույնիսկ ազգի տականքը կատարեց իր վրա դրված խնդիրը (հողերը ծախած ա, զինվորներին չեն թողնում կրակեն, փամփուշտները վերցրել են, բահերով են կռվում, ուտելիք չեն տալիս, զոհերի իրական քանակը թաքցրել են և այլն):
Շնորհակալ եմ բոլորից` հանուն Հայրենիքի մի զանգ կատարողից մինչև կյանքը զոհող: 
Փա՛ռք Հայոց բանակին:
Փա՛ռք Հայոց բանակը կերտողներին:
Փա՛ռք Հայոց սպային:
Փա՛ռք Հայոց զինվորին:
Երիցս փառք հերոսամայր Հայրենիքին:

Ազատ Ադամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ