26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էս ի՞նչ ես անում. վարչապետի խոսնակը խճճվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տրամագծորեն միմյանց հակասող պարզաբանումներ է տվել ապրիլի 2-ին վարչապետի կողմից Ալեքսանդր Մխիթարյանին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուին, Արթուր Սարգսյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին,  Մարգարիտ Ազարյանին՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետին պաշտոններից ազատելու վերաբերյալ:

Վլադիմիր Կարապետյանը Aysor.am-ին ասել է. «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել»։

Factor.am-ի հետ զրույցում Կարապետյանը ասել է. «Պաշտոնանկությունների շքերթ բացարձակ չկա: Արարողակարգի աշխատակիցը տեղափոխվել է պետական արարողակարգի ծառայություն, իսկ մյուս երկուսի վերաբերյալ օրենքի սահմաններում, հղումներ անելով համապատասխան կարգավորումների վրա, որոշում է կայացվել»։

Ավելի ուշ  Ազատության և Armlur.am-ի հետ զրույցում նկատել է, թե պաշտոնանկությունների պատճառը «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է եղել»։

Այսպիով, Վլադիմիր Կարապետյանը մեկ նշել է, թե չի կարծում, որ ազատված պաշտոնյաների նկատմամբ եղել են դժգոհություններ, այնուհետև ասել, թե ազատումների պատճառը հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է:

Նիկոլ Փաշինյանի խոսնակը «շեֆի» ոճով մի քանի ժամում փոխում է տեսակետը. հիշո՞ւմ եք՝ կոռուպցիա չկա, ապա՝ կա, ԵԱՏՄ-ն «քըխ» է, հետո՝ «շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչ», արագաչափերը , օլիգարխները «փուֆ» են, հետո ընկալելի՝ պարզապես փոխված անուններով, պետական պարտքը նախորդ իշխանությունների վատ կառավարման արդյունք էր, հիմա՝ պարտքով մեծ փող է պետք զարգանալու համար: Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Վլադիմիր Կարապետյանի դեպքում, սակայն իրավիճակը մեղմացուցիչ է. թերեւս «շեֆի» անունից նրան ասել են՝ էս ի՞նչ ես անում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ