02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թվացյալ խաղաղությունը երկար չի կարող լինել . ապրիլյան պատերազմը ուղերձ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմից քաղած առաջին դասը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ Հրանտ Սարկիսովի համար գիտակցումն էր, որ Հայաստանը և Արցախը պատրաստ են հետ շպրտել հակառակորդին ու պարտադրել հրադադար:

«Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմից դաս քաղեց հակառակորդը և հետևություն արեց, որ հայկական բանակը դեռևս ամենամարտունակն է տարածաշրջանում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նա նշեց, որ ապրիլի 2-ին մարտական հերթապահություն էին իրականացում և տեղյակ էին, որ արդեն տվել են առաջին զոհը, հակառակորդը անցավ լայնածավալ հարձակման՝ միտում ունենալով գրավել Ստեփանակերտը:

Հրանտ Սարկիսովը, անդրադառնալով զինգրքույկների նշումների խնդիրներին, ասաց, որ ոչ բոլոր ստորաբաժանումներն են մասնակցել մարտական գործողությունների. «Նույնականացնելը, կարծում եմ, ազնիվ չէ մարտական գործողությունների մասնակիցների համար», – ասաց նա:

Միության անդամ Ժորա Աֆրիկյանն էլ նշեց, որ ապրիլյան պատերազմում հայոց բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ զենքի ուժով իր հետ խոսել չեն կարող: «Ադրբեջանական բանակի փորձառու զինվորականների կողմից մշակված բլից-կրիգը տապալվեց հայ զինվորի կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով  այդ օրերին եղած խնդիրներին՝ նա նշեց, որ այդ ամենը չափազանցված էր: «Միֆ էր տարածված, որ այդ օրերին այդքան խնդիրներ են եղել: Չկա աշխարհում մի բանակ, ուր խնդիրներ չկան, և դրանք պատերազմի ընթացքում երևում են»,-ասաց նա:

Միության անդամներից Հայկ Թորոսյանն էլ նկատեց, որ ապրիլյան պատերազմը, նախևառաջ սթափեցրեց, որ թվացյալ խաղաղությունը երկար չի կարող լինել և ցույց տվեց, որ հայ զինվորը մարտունակ է: Նա նշեց, որ ներկայումս պատշաճ օգնություն է տրամադրվում  վիրավորներին՝ կապված անձի ֆիզիկական վիճակից և պետության ունեցած ռեսուրսներից: «Պատերազմից հետո լինում են այնպիսի դեպքեր, որ պատերազմի հետ կապ չունեցողները ներկայացնում են, թե խնդիր ունեն», – ասաց նա:

Ինչ վերաբերում է ապրիլի երկուսը հիշատակի օր համարելու առաջարկին՝ Հրանտ Սարկիսովը նշեց, որ  համաձայն է վարչապետի ասածին, որ օրացույցի հետ պետք է զգույշ վարվել՝ ընդգծելով, որ եթե այդպես է, ապա  2014 թվականի օգոստոսին ևս շփման գիծը եղել է թեժ և այդ օրն էլ պետք է հիշատակի օր դարձնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ