26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ պետք է աղոթել ննջեցյալների համար. ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Մեծապես կարեւոր է ողջերի աղոթքը ննջեցյալների համար: Մակաբայեցիների գրքում նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը, նաեւ մեղքերի թողության համար /Բ. Մակաբ. 12:43-46/ : Եկեղեցական կանոնագրքի կանոններից մեկում նշվում է, որ Աստված լսում է ողջերի աղոթքները եւ թեթեւացնում մեռյալների հոգիների բեռը: Կանոնը վկայակոչում է Սուրբ Գրքից Եղիա մարգարեի կողմից կնոջ խնդրանքով նրա մեռած որդու հարության փաստը /Գ. Թագ. 17.17:23/:

Ինչպես նաեւ Տաբիթայի հարությունը, ում հարություն տվեցին առաքյալները՝ տեսնելով մարդկանց արտասուքը /Գործք 9. 36-42/: Եկեղեցական կանոնն ասում է, որ եթե ողջերի աղոթքներով աստվածային զորությունը մեռելությունից կենդանության է բերում, կարող է նաեւ ողջերի աղոթքով մեղքերի թողություն շնորհել հույսով ննջեցյալներին:

Նաեւ Տերը անդամալույծին բերող մարդկանց հավատքը տեսնելով՝ անդամալույծին բժշկում եւ մեղքերի թողություն շնորհեց /Մատթեոս 9.2-7, Մարկոս 2.3-12, Ղուկաս 5.18-25/, սակայն աղոթքները եւ հոգեհանգստյան արարողությունները օգուտ չունեն այնպիսի ննջեցյալի համար, ով ապրել է մեծամեծ մեղքերի մեջ եւ մեռել առանց զղջալու, ինչպես որ չորացած ծառի համար անօգուտ է ջուրը: Մեր եկեղեցու հեղինակներից Բարսեղ Մաշկեվորցին նշում է, որ այդպիսինների պարագային թերեւս օգուտ լինի նրանց անունով ողորմություն անելը. քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց /Հակ. 2.13/:

Հայտնություն 8:4, Հռութ 2:2-20, Բ Մնաց 6:42, Երեմիա 16:7, 2, Բարուք 1:11

Ադամ քահանա Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ