19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը կամ չգիտի, կամ նրան չեն զեկուցում

Այսօր մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորադագրությանը, հայտարարել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են եւ զրո պրետենզիա։

Այլեւս Երջանիկ երկրի վարչապետը կամ չգիտի, կամ նրան չեն զեկուցում, որ միջազգային հաղորդագրությունները կարդալիս պետք է կարդալ նաեւ տողատակերը։ Իսկ համազեկուցողները ունեն հաղորդագրության մեջ ինչպես գրված, այնպես էլ չգրված ակնկալիքներ ու պահանջներ Հայաստանյան իշխանություններից։

Զեկուցողները առնվազն ակնկալում են, որ իշխանությունները ջանքեր կգործադրեն սոցիալական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։ ( կարդացեք հատկապես որտեղ)

Սա գրված պահանջն է, ինչ վերաբերում է չգրված պահանջներին, ապա այստեղ պետքի է արժանին մատուցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարին եւ ԵԽԽՎ-ում մեր բազմաչարչար դեսպանին, ովքեր թաշկինակներն առած լացել են ԵԽԽՎ միջանցքներում, որպեսզի, ասենք, քաղաքական հետապնդումների (քաղաքական բանտարկյալի) մասով պահանջ չներառվի այս ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ մեջ Փաշինյանի ԵԽԽՎ ապրիլյան այցին ընդառաջ.
Հա , ճիշտ կարդացիք, հայտարարություն, ոչ թե զեկույց։ Ռուբինյանը Փաշինյանին դա էլ չի սովորեցրել։

Զեկույցն առջեւում է, որտեղ կլինեն պահանջների մի մասը, իսկ մյուս մասը՝ ոչ։ Կիրթ մարդը վկա, ինչու՞ գրել վատ բաներ ու նախաձեռնել վատ բանաձեւեր, եթե ինքնակամ կարվի ամեն պրետենզիա։

Գրում է ԱԺ 6-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ