26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ. Աջ ղեկով մեքենաների թեման փակված է

Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը։ Նիտի օրակագում է ներառված նաև աջակողմյան ղեկով մեքենաների հարցը։
 
«Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ», – դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Դրական պատասխան ստանալուց հետո որոշումը միաձայն ընդունվեց։
 
ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 13-ին և 14-ին արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռնվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
 
Վերը նշված տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և շահագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:
 
Նախագծերի ընդունման դեպքում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ