21 Ապրիլի, Կիրակի, 2019

Նիկոլը և իր հանցակիցները պիտի իմանան, որ հանցագործ զինվորներին, չպատժելով, պարգևատրելով, նրանք այդ հանցանքը վերագրել են իրենց իշխանությանը

2B20CBD1-480D-4D19-A627-1F52B0780CB9

Մինչդեռ քայլառաստները վերջին կոպեկը խաղասեղանին թողնող խաղամոլի պես նոր տրամաչափի Սիլվաներ ու Շիրխանյաններ են բուծում, բաց են մնում ահագին հարցեր, այդ թվում բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ին: Սա բացի շատ վտանգավոր թեզ լինելուց նաև շատ զավեշտալի է, քանի որ փաստացի ներքաղաքական պայքարում բանակի ներգրավման դեռևս միայն մեկ անհերքելի դեպք կա:

Դա տեղի է ունցել 2018-ի ապրիլի 23-ին, երբ Երևանում տեղակայված խաղաղապահները միացան ցուցարարներին: Միջազգային իրավունքում կա վերագրելիության սկզբունքը: Օրինակ` Եվրոպայում մեր իրավապաշտպանները Սաֆարովի հանցագործությունը վերագրում էին Ադրբեջանի իշխանությանը, քանի որ նրանք` ոչ միայն չէին պատժել հանցագործին, այլ պարգևատրել էին: Եվրոպան իհարկե դա բանիի տեղ չդրեց, քանի որ արդարադատություն կոչեցյալը իրենց համար միշտ եղել է և կմնա քաղաքական ազդեցության գործիք: Իսկ Ադրբեջանը իրենց շատ ավելի շատ է պետք քան Հայաստանը:

Այնուամենայնիվ Նիկոլը և իր հանցակիցները պիտի իմանան, որ հանցագործ զինվորներին, չպատժելով, պարգևատրելով, պաշտոն բարձրացնելով, նրանք այդ հանցանքը վերագրել են իրենց իշխանությանը: Սա ապացուցելու համար` ոչ հատուկ հանձնաժողովներ են պետք լինելու, ոչ հատուկ լսումներ… ապրիլի 23-ի սահմանադրական կարգի տապալման գործը հենց էդ ա` մի հատ ուչաստկովիի մակարդակի գործ է լինելու:

#դեբիլների_ապստամբություն

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ