26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Գլխառադ». Շինարարները ռիսկի են գնացել «նոր Հայաստանում». Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարի անմխիթար եւ բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը եւ բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս: Հայտնի փաստ է, որ ճանապարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար եւ մեծ գումարներ պահանջող գործընթաց է:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից: Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների եւ շինաշխատանքներն իրականացնողների ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստանդարտներին եւ նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան համապատասխան կատարվել են նաեւ գումարային հատկացումներ:

Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, առկա են հազարավոր ասֆալտային ճաքեր եւ փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխառադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել եւ նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ