22 Ապրիլի, Երկուշաբթի, 2019

Աշխատակազմի ղեկավարը՝ իր աչքի գերանը թողած. Հրապարակ

Без названия

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։ Պետեկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար և որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչև ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս տալ փակվելուց՝ որոշակի տուգանք վճարելով։

Դավադրությունների տեսության սիրահարները հնարավոր է սրանում տեսնեն ՊԵԿ-աշխատակազմի ղեկավար հակադրության դրսևորման փաստ, բայց մենք կարծում ենք, որ պետք չէ այդքան հեռու գնալ՝ ուղղակի ՊԵԿ-ը փորձում է վարչապետի հրահանգներին հավատարիմ մնալ և բացահայտել իրական եկամուտը թաքցնողներին։ Պարզապես, տարօրինակ է, որ այդ ցանկում է հայտնվել նաև «Զիգզագը», որը խոշոր հարկատուներից է և անմիջականորեն կապված է կառավարության անդամներից մեկի ընտանիքի հետ։

Ի դեպ, դեռևս դեկտեմբերին Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «Նուռ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ստուգումներ իրականացնել այս ցանցում»։

Այս գրառումը պատճառ էր դարձել, որ ՊԵԿ-ը մտնի միրգ- բանջարեղենի այդ փոքրիկ խանութը և ակտ գրի, որի արդյունքում խանութը 300 հազար դրամի տուգանք վճարեց։ Փաստորեն, պետք է խնդրենք, որ Աղաջանյանը երբեմն էլ առևտուր անի իրենց սեփական խանութից և իր պահանջկոտությունը դրսևորի ոչ միայն ուրիշ փոքրիկ խանութների, այլ սեփական խոշոր հարկատու խանութի նկատմամբ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ