26 Հունիսի, Չորեքշաբթի, 2019

Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

gexam-472x265

Ոչխարի գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ շատ են մորթի ենթարկում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որ ամենբարձր մակարդակով կոչ է արվում ոչխար պահել, բայց գլխաքանակը նվազում է:

«Մենք ֆինանսավորելու ենք անասնապահությունը, նաև ոչխարաբուծությունը: Իրականում անասնապահությունը լրջագույն պոտենցիալներ ունի, քանի որ միայն տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է: Մենք որքան արտադրենք դրա և ներքին, և արտաքին սպառումը կա: Ոչխարի միսն արաբական աշխարհում և Իրանում լրջագույն պահանջարկ ունի: Մնում է մի քանի խնդիր լուծենք՝ ոլորտին պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերենք: Սուբսիդավորելու ենք անասունների ձեռք բերման արժեքը»,- ասաց Գեւորգյանը։

Հարցին, թե վարչապետի՝ ոչխար պահելու հայտարարություններին զուգահեռ ոչխար պահողները դժգոհում են բրդի վերամշակման խնդիրներից, քանի որ պայմաններ չկան, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ոչխարի բրդի վերամշակումը շատ բարդ է, ես դեռ լուծում չունեմ: Ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք՝ ոչխարի բրդի վերամշակումը ձեռնտու է, թե՝ ոչ»:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ