20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ Մոսկվա անհանգստացած է. 168 Ժամ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունները երեկ խիստ կցկտուր հաղորդագրություն են տարածել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին. «Քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-ընդամենը այսքանն է ասված ոչինչ չասող հաղորդագրությունում:

Թերթի աղբյուրների հավաստմամբ, սակայն, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը և հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու և ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել:

Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-որ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն ՌԴ-ն չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ