26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սրանք ուզում են, որ ժողովուրդը պատերի տակ սոված սատկի. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք բողոքում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ ««Ոչ մոնոպոլիզացմանը», «Կառավարությունն աջակցում է գործազրկությանը», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» եւ այլն:

Մասնակիցները հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով այս պահին ժողովի է մասնակցում և խոստացել է ավելի ուշ հանդիպել քաղաքացիների հետ:

Հավաքված քաղաքացիները քիչ առաջ նաև «հու» արեցին՝ հիշեցնելով, որ այդպես պայքարում էին մեկ տարի առաջ նախորդ իշխանությունների դեմ:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր հերթին նշեց, որ նոր իշխանություններն իրենց անվանում են ժողովրդավարական կառավարություն, սակայն հիմա ուզում են ժողովրդի հացի փողը կտրել. «Սրանք կամաց-կամաց ուզում են փոքր ու միջին բիզնեսը վերացնել, դարձնել մոնոպոլիա, որ ժողովուրդը գնա պատերի տակ սոված սատկի: Բայց նրանք չեն պատկերացնում, թե ինչ է լինելու, եթե այսքան ժողովուրդ մնա սոված: Շատ վատ է լինելու: Եթե այն ժամանակ նրանք ասում էին «դուխ»-ով, հիմա մենք ավելի դուխով ենք անելու»:

Հավաքվածները նաև շնորհակալություն հայտնեցին վարչապետ Փաշինյանին, ով, իրենց խոսքերով, հնարավորություն է տվել իրենց բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

Տեսանյութը՝ քիչ անց:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ