27 Մայիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Քանդելն ամենահեշտ բանն է. սրճարանատերերին կարելի էր առաջարկել այլ տարածքներ. փաստաբան

Տիգրան-Խուրշուդյան

Փաստաբան Տիգրան Խուրշուդյանի խոսքով՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժման հարցում իրավական առումով կարծես թե խնդիր չկա, քանի որ գոյություն ունեն վարձակալության պայմանագրեր, որոնց կետերից մեկի համաձայն՝ Երեւանն իրավունք ունի երկու ամիս առաջ տարածքն ազատելու պահանջ ներկայացնել վարձակալին: «Տնտեսվարողներն էլ իրենց հերթին աշխատատեղի հարց են բարձրացնում: Միաժամանակ՝ վարձակալն, ըստ այդ պայմանագրի, կրում է նշյալ ռիսկը, նա պետք է գիտակցեր այդ մասին»,-  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբանը:

Նրա բնորոշմամբ՝ կտրուկ քայլերի գնալուց առաջ Երեւանի ղեկավարությունը զգույշ պետք է լիներ. «Խնդիրը մի քանի կողմ ունի՝ տնտեսական-ներդրումային, հարկային պարտավորություններ: Նման կտրուկ քայլերից առաջ ոչ թե պետք էր չոր պայմանագրային սկզբունքներով առաջնորդվել, այլ պետք է ամեն ինչ արվեր՝ լուծումներ գտնելու համար: Հնարավորինս երկար ժամանակ պետք է բանակցեին տնտեսվարողների հետ, այլապես եթե քանդելու տեսանկյունից նայենք, քանդելն ամենահեշտ բանն է»:

Տիգրան Խուրշուդյանի խոսքով՝ սրճարանատերերին կարելի էր առաջարկել այլ տարածքներ՝ բիզնեսը տեղափոխելու համար. «Դա կարող է լինել մեկ բիզնես-միջավայր՝ սրճարանատերերի համար»: Ինչ վերաբերում է ցուցարարների՝ ոստիկաններին դիմակայելուն, Տիգրան Խուրշուդյանը կարծում է, որ կարելի էր անհամաձայնություն հայտնել առանց հայհոյանքների. չէ՞ որ ՀՀ-ում նախորդ տարի տեղի ունեցած խաղաղ հասարակական-քաղաքական գործընթացների մասին ամբողջ աշխարհն է խոսում:

Հիշեցնենք՝ վերջին հարցազրույցներից մեկում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քանդումից մոտ երկու ամիս առաջ ցանկացել են բանակցել սրճարանատերերի հետ, սակայն նրանք հիմնականում կոնտակտի մեջ չեն մտել, իսկ կանաչ գոտիները համայնքին վերադարձնելու գործընթացը լինելու է շարունակական: 

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ