29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Մեսչյանն ափսոսում է, որ բոլորի հետ միասին այդ սրճարանն էլ պիտի քանդվի

16759203

Այն, ինչ կատարվում է այսօր օպերայի հրապարակում, ոչ թե քաղաքապետի կամ ճարտարապետի, այլ երևանցիների պահանջն էր։ Sputnik Արմենիայիհետ զրույցում այս մասին ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` հավելելով, որ քաղաքային իշխանությունն այսօր կատարում է երևացիների պահանջը։

«Մենք պահանջների կատարողն ենք։ Եվ դրա համար բոլոր խնդիրները, պրոբլեմներն ուղղել միայն քաղաքապետարանի աշխատողներին մի քիչ ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ բոլոր երևանցիները խոսում էին դրա մասին և երազում, որ գոնե մեկ գոտի վերադառնա օպերայի տարածքին։ Հիմա հնարավորություն կա դա անելու»,– ասել է Մեսչյանը։

Ինչ վերաբերում է դժգոհություններին, Երևանի գլխավոր ճարտարապետը հասկանում է, որ մարդիկ տարիներ շարունակ աշխատանքներ են կատարել իրենց տարածքներում, կառուցապատումներ իրականացրել, բայց նաև կոչ է անում ընտրել` որն է այսօր ավելի կարևոր ու առաջնային խնդիր։

«Ցավալի է, որ մարդիկ նեղվել են այդ ամենի համար, կորուստնր են կրում, հասկանալի է։ Բայց մենք մի քիչ առաջ պիտի գնանք, չէ՞»,-նշել է Մեսչյանը։

Ապամոնտաժվող տարածքը նա ոչ թե առաջին, այլ երկրորդ գոտի է կոչում` հակառակ ընդունված կարգի, քանի որ առաջինը, նրա դիտարկմամբ օպերայի շենք ու թատերական հրապարակն են, որոնք անձեռնմխելի են։

Իսկ երկրորդ գոտին, Մեսչյանի խոսքով, միանշանակ պետք է ապամոնտաժվի, բարեկարգվի որպես կանաչ գոտի ու վերադարձվի երևանցիներին։

Այդուհանդերձ, Երևանի գլխավոր ճարտարապետը հիշում է, որ շատ տարիներ առաջ այդ գոտում մեկ սրճարան–պաղպաղականոց կար։ Նրա խոսքով` դա օպերայի բակի կոլորիտի մի մասն էր։ Մեսչյանն ափսոսանքով է նշում, որ բոլորի հետ միասին այսօր այդ սրճարանն էլ պիտի քանդվի։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ