26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ

Երեկ` 13.03.2019թ․ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։

Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ։

Ըստ էության, առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն։

Ոլորտի պատասխանատուների հրապարակային և կուլիսներում բերվող փաստարկը, թե առաջարկվող փոփոխություններով ռիսկային ոլորտում կայունության հարց է լուծվում, արժանահավատ չէ։

Ֆինանսական շուկայի մինչև 0,5% զբաղեցնող հատվածը չի՛ կարող այնպիսի ռիսկեր գեներացնել, որոնց լուծման միակ ձևն այն վերացնելը լինի։ Բացի դա, համոզված ենք, որ արտոնագրային վճարների բարձրացումը չի կարող որպես առաջացող ռիսկերի դեմ պայքարի արդյունավետ միջոց դիտարկվել։ Կարելի է արձանագրել, որ ֆինանսների ոլորտի պատասխանատուների համար սովորական գործելաոճ է դառնում, երբ, պատկերավոր ասված, գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոց է դիտարկվում գլխի հեռացումը։

Որպես արտոնագրային վճարների համատարած և համընդգրկուն բարձրացման այլընտրանք, առաջարկում ենք վարչարարության և վերահսկողության արդյունավետության բարձրացումը, արտոնագրային վճարների համար գոտիականության սահմանումը, ինչպես նաև կազմակերպությունների շրջանառության ծավալով պայմանավորված տարբերակված մոտեցումը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները առաջարկվել են առանց շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն հանրային քննարկման, որտեղ կարող էին վեր հանվել հնարավոր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ գործիքներ առաջարկվեին։

Ի վերջո, քաղաքացին պետք է լինի քաղաքականություն որոշողը, ոչ թե դրա սպառողը։

Մենք բարձր ենք գնահատում իրենց իրավունքների համար պայքարելու քաղաքացիների հաստատակամությունը, ինչպես նաև հարցին վերջնական ու քաղաքական լուծում տալու մղումը։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ