08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ. Հայկական Ժամանակ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:

«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», – ասել է Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ եւ մասնակցությունը համատեղ նիստին:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայնք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը:  

Այսպիսով՝ Ադրբեջանը փաստորեն, ինքն է փորձում բառախաղ անել. ՀՀ Անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելն ամենեւին չի նշանակում, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ ձայն տվել Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ