26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովի առջև մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում, իրենց էլ էդ հոգսից ազատենք, մեզ էլ

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Ըստ նրա՝ օրինագիծը մշակվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի  ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

«Հարցը վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են 2018թ. ընթացքում, այսինքն՝ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում»,- շեշտեց Հ.Արշակյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր չէ թույլ տալ ներկրել աջակողմյան ղեկով մեքենաներ, քանի որ, միևնույն է՝ դրանք հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ մյուս երկրներ, իսկ արդյունքում ՀՀ բյուջեն համալրելու հնարավորություն է ստեղծվում:

Արշակյանը պատասխանեց, որ չափելի և գնահատելի չէ, թե քանի ներկրված մեքենայից քանիսն է գնում ԵԱՏՄ այլ երկրներ. «Նաև դա ազնիվ մոտեցում չի ԵԱՏՄ մեր գործընկերների հանդեպ»:

Անդրադառնալով խնդրին, որ այժմ աջակողմյան մեքենաները բերվում են Վրաստան, այնտեղ ղեկը փոխվում է, և ներկրում են ՀՀ, նախարարը հորդորեց քաղաքացիներին՝ մեքենաներ գնելիս պարտադիր տեխզննում իրականացնել: Նա նշեց, որ Հայաստանում խստացվել է ղեկային և արգելակների տեխզննումը: Հ.Արշակյանի կարծիքով՝ եթե այդ բիզնես մոդելով շարունակվի, կառավարությունն աշխատանք պետք է տանի ոչ միայն՝ տարեկան տեխզննման ժամանակ, այլև՝ հետագայում օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի վատ վիճակում կամ ղեկը վատ փոխված մեքենաներ չներկրվեն Հայաստան:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ այս օրինագծով կառավարությունն ընդառաջ է գնում միտումնավոր և ոչ միտումնավոր մեքենաներ ներկրողներին, և լուծում է տրվում այժմ սահմանին կուտակված 800 մեքենաների խնդրին. «Ակնկալում եմ, որ այս խնդրի լուծումից հետո մենք նման իրավիճակ չենք ունենա: Ազգային ժողովի առջև մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում, իրենց էլ էդ հոգսից ազատենք, մեզ էլ»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ