20 Հոկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ մի թիմ իշխանության է եկել զոռբայությամբ, սահմանադրության ու օրենքների ոտնահարմամբ

Без названия (2)

ՀՀԿ անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեղծ քարոզչական հնարքները իշխանություն պահելու միջոց։

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր իշխանություն, որն ունի -իզմեր և քաղաքական գաղափարախոսություն, ունի նաև հստակ քարոզչական և գաղափարական գիծ։ Իսկ այն գաղաքական ուժերը, որոնք գալիս են իշխանության մանիպուլացնելով հասարակությանը, կեղծ ու արհեստական միջավայր են ստեղծում, մերժում են նախկին իշխանությունների կատարած ամեն բան, չունեն հստակ քարոզչական և գաղափարական գիծ։

Վերջիններիս մոտ լավ է ստացվում է միայն կեղծ լուրերով, նախկինների արածները իրենց վերագրելով, սոցիալական հարթակներում կեղծ օգտատերերով իրենց գովերգելով, իրենց կարծիքից տարբերվող կարծիք ունեցողներին անվանարկելով, հայհոյելով ստեղծել արհեստական միջավայր։

Սակայն այս ամենը երկար չի կարող տևել, քանի որ ամեն ինչ շատ կարճ ժամանակահատվածում գնալով մաշվում է, և իրականությունը արդեն ի հայտ է գալիս, որ շատ ավելի տարբեր է, քան իրենց ստեղծած կեղծ ինֆորմացիոն դաշտը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ որքան էլ որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները մանիպուլացվում են, մի օր ի հայտ է գալիս իրականը և այդ ժամանակ ամբողջովին հակառակ արդյունքն է ունենում։

Ներկայումս Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության է եկել մի քաղաքական թիմ, որը չունի -իզմեր, չունի քաղաքական գաղափարախոսություն, չունի ազգային պետության զարգացման տեսլական։ Իշխանության է եկել զոռբայությամբ, սահմանադրության ու օրենքների ոտնահարմամբ , կեղծ լրատվական և սոցիալական ցանցերի օգտագործմամբ։

Այս քաղաքական թիմը գալով իշխանության շարունակում է նույն կերպ մանիպուլացնել և կեղծ սոցիալական հարթակներ ստեղծել իշխանությունը պահելու համար։ Բայց սա ևս լուծում չէ, քանի որ սա ևս սպառվում է ։ Ներկա իշխանությունները ամեն ինչ բարդում են նախկին իշխանություններ վրա՝ անգամ իրենց իսկ ձախողումները: Բոլորը մեղավոր են բացի իրենցից, ու այս կեղծ ինֆորմացիան լրատվական կայքերի և սոցալական ցանցերի միջոցով հրամցնում են հանրությանը։

Հ. Գ 1927 թ. Չարենցը, Աբովը, ու Վշտունին ստեղծեցին մի խմբակ, որ մերժում էր մինչև այդ գոյություն ունեցող ամեն ինչ։ Այս խմբակը երկար կյանք չունեցավ, քանի որ առանց արժևորելու նախկինը հնարավոր չէ խոսել առաջընթացի մասին։ Եվ Չարենցը գրեց՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն…»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ