26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեկտեմբերի 9-ից հետո հայեցակարգային որևէ լուրջ հարց չի ներկայացվում հասարակությանը /տեսանյութ/

«Երբ դեկտեմբերի 9-ին դե յուրե Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը վերացվեց, ենթադրվում էր, որ քաղաքական նոր ուժը պետք է բերեր հայեցակարգ՝ Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, քանի որ դա միայն խոսքով չէր լինում։ Պետք է բերվեր հայեցակարգեր և փոխվեր Հայաստանի ամբողջ իրավական բազան, քանի որ նախկինը քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող բազա էր։ Բայց մենք տեսնում ենք, որ դեկտեմբերի 9-ից հետո հայեցակարգային որևէ լուրջ հարց չի ներկայացվում հասարակությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո որևէ խոսք չկա Սահմանադրության վերափոխման վերաբերյալ, քանի որ ներկայիս Սահմանադրությունն այլ գործչի համար էր, բայց այն այսօր վայելում է մեկ այլ գործիչ։

Նրա խոսքով՝ իշխող ուժը ժամանակ առ ժամանակ նշում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է կատարի Սահմանադրությունում, սակայն չկա կոնցեպտուալ հանձնաժողով, որպեսզի ստեղծի ժողովրդավարական Սահմանադրություն։

Չկա նաև այն սահմանը, թե, ի վերջո, Հայաստանը 5 կամ 10 տարի անց ինչպիսի՞ պետություն է լինելու, ուստի, քաղտեխնոլոգի բնորոշմամբ, եթե չկա տեսլական, ուրեմն՝ չի բերվում երկրի զարգացման օրակարգ։

Իսկ այս ամենից բխում է, որ չկա Սահմանադրության բարեփոխման հարց և տնտեսության տեսլական։

«Վարչապետը շատ է խոսում, որ տնտեսության մեջ պետք է մի քանի ճյուղ զարգանա, բայց ընդհանուր տնտեսությունն ի՞նչ տեսք պետք է ունենա 5-10 տարի հետո: Օրինակ՝ մեզ մոտ քիմիական արտադրությունը պետք է զարգանա՞, թե՞ ոչ, խոսում են ընդամենը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի մասին, այսինքն՝ ընդհանուր պատկերացումներ են։ Քննարկում չկա այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պետք է արդյունաբերություն զարգանա, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դատաիրավական համակարգը։ Մնում է միայն օպերատիվ հարցերի քննարկում՝ կառավարության ծրագիր ու կառուցվածք, հարկային օրենսգիրք, և վերջ, ուրիշ լուրջ հարց չկա»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի համար անհայտ է, թե կառավարության ծրագիրն ու կառուցվածքը քննարկելուց հետո ինչ պետք է քննարկեն։

Նրա կարծիքով՝ ստեղծված դատարկության պատճառն այն է, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը չուներ օրակարգ, ուստի սա էլ հանգեցրել է քննարկվելիք թեմաների բացակայության։

Քաղտեխնոլոգը դժվարանում է ասել, թե ստեղծված դատարկությունը մինչև երբ կշարունակվի, գուցե այնքան ժամանակ, մինչև իշխանությունները օրակարգ չբերեն լուրջ հայեցակարգեր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ