20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոգեբանները հերքել են տարածված կարծիքը, թե ֆոնային երաժշտությունն օգնում է աշխատանքի արտադրողականությանը

Ֆոնային երաժշտություն լսելը, ըստ տարածված կարծիքի, բարելավում է արտադրողականությունը եւ այն ստեղծագործական գործընթացների վրա բարենպաստ ազդեցություն ունի: Մինչդեռ Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի հետազոտողները պարզել են, որ դա ճիշտ չէ:

 «Science Daily» պարբերականը հաղորդել է, որ ֆոնային երաժշտությունը, հակառակ տարածված կարծիքի, ոչ թե բարելավում, այլեւ խոչընդոտում է այսպես կոչված լեզվաբանական կրեատիվությունը` լեզվի կիրառման հետ կապված՝ մարդկանց կողմից տարաբնույթ առաջադրանքների կատարումը: Նման եզրակացության են եկել Շվեդիայի Եվլե քաղաքի համալսարանի, Կենտրոնական Լանկաշիրի համալսարանի եւ Մեծ Բրիտանիայի Լանկաստերի համալսարանի հոգեբանները:

Ուսումնասիրության մասնակիցներին առաջարկել են երեք բառերի հետ կապված ասոցիացիաների ստուգում անցնել՝ «զգեստ», «թվացույց», «ծաղիկ», գտնել ասոցիացվող բառը որը կարող է դրվել ելակետային բառի կողքին եւ ստանալ նոր բառ: Իդեալական տարբերակում այդ բառը պետք է լիներ «արեւը», որով պետք է ստացվեին «սարաֆան» (sundress),, «արեւային ժամացույց» (sundial) եւ «արեւածաղկի սերմ» (sunflower) բառերը:

Ընդամենը երեք փորձ անցկացվեց: Առաջինին մասնակցեցին 30 հոգի, որոնք ընտրեցին ասոցիացիաները՝ օտար լեզվով տրեկեր լսելով:  Երկրորդում, 18 կամավորներ լսեցին գործիքային ստեղծագործություններ: Վերջապես, 36 հոգուց բաղկացած երրորդ խմբում միացրեցին ծանոթ բառերով երգեր եւ գրադարանից եկող աղմուկի ձայնագրություններ:  

Ի հայտ եկան ֆոնային երաժշտության ներքո արտադրողականության նվազման համոզիչ ապացույցներ: Եվ ընդհակառակը, կամավորները գրադարանային աղմուկի պայմաններում առավել հաջողությամբ կատարեցին առաջադրանքները: Հոգեբանները կարծում են, որ հավանաբար երաժշտամոլների համար այդքան տխուր արդյունքները պայմանավորված են նրանով, որ երաժշտությունը ծանրաբեռնում է հիշողության աշխատանքը՝ լսողական ուղիներով հասնող ինֆորմացիայով: Միեւնույն ժամանակ, երրորդ փորձի ընթացքում պարզվեց, որ ծանոթ բառերով երաժշտություն լսելը խոչընդոտում է ստեղծագործական ներուժը՝ անկախ այն բանից, թե ինչպես են երաժշտական ստեղծագործություններն ազդում մասնակցի տրամադրության վրա: Նույնիսկ բախտը չբերեց այն կամավորների, ովքեր սովոր էին աշխատել կամ սովորել երաժշտության ուղեկցությամբ:

«Ստացված արդյունքները կասկածի տակ են դնում տարածված կարծիքը, որ երաժշտությունը բարձրացնում է ստեղծագործականությունը: Դրանք հաստատում են, որ առանց բառային բովանդակության կամ դրա բացակայությամբ ֆոնային երաժշտության ներքո ստեղծագործական պրոցեսը մշտապես խաթարվում է եւ այն բացասական է անդրադառնում արտադրողականության վրա», – եզրակացրել են  հոգեբանները:

Եթե ձեր գործունեությունը կապված է լեզվաբանական կրեատիվության հետ, ապա ավելի լավ է  որպես աշխատանքային խթան ունենալ գրադարանային աղմուկը, հաղորդում է rbc.ru-ն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ