20 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան

6321833

Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով:

▪️Նախ, պարզվեց,որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիևի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետևանքները դեռ չենք մարսել:

▪️Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ:
Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ:

▪️Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից:

▪️Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երևանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի:

▪️ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց:

▪️Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է և առ այսօր որևէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ:

▪️Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր:

Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան:

Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ… 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս: 
Սա հաստատ ավելի կարևոր է, քան հպարտների իշխանազավթումը:

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ