29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն ու Ալիևն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու առաջարկը.

6.thumb

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել փետրվարի 20-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներով։

Ինչպես փոխանցում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, միջնորդները քննարկել են մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ քննարկման ենթակա հնարավոր թեմաները։

Համանախագահները հանդիպումներ են անցկացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ։

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի բացակայության շարունակականությունը և ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ տարածաշրջանում զարգացող քննարկումները։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ