26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն, Փաշինյանը թող բարի լիներ և սպասարկեր մեր ազգային-պետական շահը. Շարմազանով

Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների:

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթը կարևորվել է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից:
Ակնհայտ է,որ այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է մեր երկու պետությունների շահերից:

Ապրիլ-մայիսյան Նիկոլի իշխանազավթման օպերացիայից հետո ես բազմաթիվ առիթներով իմ մտահոգությունն եմ հայտնել այդ հարաբերություններում առկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Փոխարենը՝ լսել եմ Նիկոլի հավաստիացումները,թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:

Հիմա ամեն ինչ հերթով…
Լավրովը հայտարարում է,թե Հայաստանի նոր իշխանությունը մի բան ասում է,իսկ մեկ այլ բան անում: Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է:

Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են Բելառուսին այս հարցում:
Գազի գինը սահմանին թանկանում է:

Եվ վերջապես, առաջին անգամ Ռուսաստանի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում են այսպես կոչված Խոջալուի հիշատակի միջոցառումներին:

Սա՞ է ձեր փայլուն հարաբերությունները, պարոնա՛յք:

Տարօրինակ է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարության ընդունելությանը չի արժանացել:  Ինչու՞: Ափսոսանքով պետք է նշեմ,որ երբեմնի վստահելի և իրական դաշնակցային հարաբերությունները այսօր արդեն վտանգված են:

Ելույթներ ունենալու,շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն, Փաշինյանը թող բարի լիներ և սպասարկեր մեր ազգային-պետական շահը:

Հ.Գ. Ասել և ասում եմ՝ В политике главное не болтовня, а эффективность.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ