02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքացիական անհնազանդություն կանենք՝ օրենքի սահմաններում. «Սասնա ծռերը» ակտիվանում են

«Եթե նույնիսկ լինի քաղաքացիական անհնազանդություն, դա իրագործվելու է միայն օրենքի սահմաններում: Հակաօրինական որևէ քայլ չենք պատրաստվում անել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին ազատություն շնորհելու նպատակով ստեղծված «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամ Անի Պետրոսյանը։

Սերգեյ Կյուրեղյանն ասաց, որ եթե նախաձեռնությունը հարկ համարի, ապա կկազմակերպի ակցիաներ, ինչպես օրինակ՝ փողոց փակելը․ «Բացառապես գործելու ենք օրենքի շրջանակներում։ Մարդու իրավունքները մենք պաշտպանելու ենք, և մարդու իրավունքների դեմ մենք որևէ քայլ չենք անելու, ընդ որում, այն ապստամբությունը, որ բարձրացրել ենք, ևս մարդու իրավունքների սկզբունքների շրջանակներում է և ուղղված է եղել մարդու իրավունքների պաշտպանությանը»։

Հարցին՝ նախաձեռնության գործողությունների մեջ կարո՞ղ է մտնել, օրինակ, Ազգային ժողովի շենքը գրավելը, Գագիկ Եղիազարյանը պատասխանեց․ «Ես ուզում եմ հիմա մեկընդմիշտ և բոլորի համար այդ հարցը փակել։ Մեր համախոհները բոլորը գիտակից մարդիկ են, և նրանք կարիքը չեն տեսնի սեփական ժողովրդի դեմ գնալու։ Այսօրվա իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, և մենք երբևէ չենք գնացել սեփական ժողովրդի դեմ»։

«Ազատություն ապստամբներին» նախաձեռնության առաջիկա ակցիաները, արդյոք, երկրում լարվածություն չեն ստեղծի, հարցին՝ Սերգեյ Կյուրեղյանը պատասխանեց․ «Մենք արդարության մարտիկներ ենք և արդարության համար պայքարելու ենք միշտ՝ անկախ նրանից, թե ովքեր են լինելու իշխանության ղեկին։ Մարդու իրավունքները ես պաշտպանելու եմ միշտ»։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն էլ ասել է թե վստահության պակաս կա իրավական գործընթացների նկատմամբ․ «Չկա վստահություն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանցավոր սկզբունքներով ձևավորված դատաիրավական համակարգի նկատմամբ։ Պետք է, անհրաժեշտ է անցումային արդարադատություն, որը կանդրադառնա նաև մեր գործողությանը և կգնահատի՝ արդյոք ապստամբության իրավունքի սահմանազանցում եղե՞լ է, արդյոք հնարավո՞ր էր խուսափել մեր գործողությունից, արդյոք մենք մարդասիրության որևէ նորմ խախտե՞լ ենք»։ 

Հիշեցնենք, փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել Ժիրայր Սեֆիլյանը, ում մասնավորաբար, ասվում էր․

«Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ