26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դարձյալ կոկորդիլոսներն ու Արարատի մարզպետը. բնապահպաններն ահազանգում են /տեսանյութ/

Արարատի մարզում բացվող կոկորդիլոսաբուծարանի թեման շարունակում է ակտուալ մնալ: Լրագրողների հետ հանդիպմանը թեմայի վերաբերյալ խոսելով բնապահպանները նշեցին՝ այս ընթացքում մի շարք ուսումնասիրություններ են կատարել և պարզել՝ կոկորդիլոսաբուծարան բացելը շատ վտանգավոր ծրագիր է:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը պատմեց, որ հասարակությանը մանրամասն չեն ներկայացրել, թե ինչ առանձնահատկություններ ունի նեղոսյան կոկորդիլոսը:«Մենք բազմաթիվ գիտական գրականություն ենք ուսումնասիրել: Պարզվում է, որ նեղոսյան կոկորդիլոսն ամենաագրեսիվ տեսակն է: Այս տեսակի կոկորդիլոսների մոտ ամենաշատ հարձակումներն են լինում մարդկանց վրա»,- ասաց Սիլվա Ադամյանը:

Ադամյանը շեշտեց, որ կոկորդիլոսաբուծարան բացելը շատ վտանգավոր ծրագիր է: Կենդանասերներին նաև շատ է վրդովեցրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վերաբերմունքն այդ խնդրի նկատմամբ.

«Չունենալով որևէ տեսակի փաստաթուղթ, ո՛չ փորձաքննություն, ո՛չ ջրօգտագործման թույլտվություն ու ո՛չ հողհատկացում՝ նա հայտարարություններ է անում, որ ներդրումներ են անում Արարատի մարզում և փորձելու են կոկորդիլոսաբուծարանի խնդիրները լուծել»,-նշեց նա:

 

 

 
  
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ