20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ դեմ են կառավարության ծրագրին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին։

««Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այս նախագծին, միայն կառուցվածքը կառավարության բավարար է, որ մենք դեմ քվեարկենք՝ առանց ծրագիրը կարդալու», – ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց՝ քննադատությունները իշխանությունը պետք է հանդուժողականությամբ լսի՝ առանց նեղանալու։

«Բա մեր դերն ինչի՞ համար է։ Ասում եք՝ բայց դուք ո՞նց կարող է դեմ լինեք, ժողովուրդ, կարո՞ղ է դուք սպասում էիք գաք խորհրդարան, ու ընդդիմությունը գովար ձեզ, քծներ ձեզ ու չասեր այն, ինչ մտածում է անկեղծ», – ասաց Էդմոն Մարուքյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ