19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Առաջին քաղբանտարկյալը`հետխորհրդային տարածքում. Комсомольская правда

150213

«Հետհեղափոխական» Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասավ նրան, ինչ չկարողացավ անել ոչ մի իշխանություն հետխորհրդային տարածքի և ոչ մի երկրում։ Երևանում առաջին քաղբանտարկյալը հայտնվեց, չնայած որ նա դեռ քննության տակ է։ Այսպես են շատ փորձագետներ գնահատում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը։ Այս մասին գրում է Yerevan. today-ը` հղում անելով  Комсомольская правда-ին։ 

Նախորդ տարի՝ իշխանափոխությունից հետո, Քոչարյանի՝ 2008 թվականի մարտի հայտնի իրադարձությունների ժամանակ իրականացրած գործողությունները սկսեցին որակավորել որպես սահմանադրական կարգի տապալում, չնայած որ Լեռնային Ղարաբաղի առաջին և ՀՀ երկրորդ նախագահն իր գործողություններով հենց սահմանադրական կարգն էր փորձում պահպանել։

Ռուսական թերթը գրում է՝ հատկանշական է, որ 2018թ․ հուլիսի 28-ին ձերբակալված Քոչարյանին դատարանն ազատ արձակեց օգոստոսի 13-ին, սակայն դեկտեմբերին նախկին նախագահը կրկին կալանավորվեց։ Իսկ օրերս նրան նոր մեղադրանք առաջադրեցին՝ կաշառք վերցնելու հոդվածով, որն իբրև թե նա ստացել է նույն 2008 թվականին ինչ-որ կին գործարարից, որպեսզի նա «չխանգարի» գործարարի՝ արաբների հետ առևտրին։

Փաշինյանի՝ իշխանության գալով նախկին իրադարձությունների մեկնաբանությունները փոխվեցին 180 աստիճանով, և սկսվեցին նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումները։ Այստեղ վտանգը նախադեպի մեջ է, քանզի բացառված չէ, որ որոշ ժամանակ անց՝ Փաշինյանի վարկանիշն ընկնելուն պես, կտրուկ կբարձրանա նախկին իշխանությունների, և առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել է քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Նա այսպես է բացատրել տեղի ունեցող իրադարձությունների դրդապատճառները․ «Հայաստանի վարչապետը 2008 թվականին ծայրահեղ արմատական դիրքերից էր հանդես գալիս, ավելին, այդ իրադարձությունների ակտիվ մասնակիցն էր, ինչի համար էլ նախկին իշխանությունների օրոք դատապարտվեց ազատազրկման, իսկ մեկուկես տարի ազատազրկված մնալուց հետո նրան ներում շնորհվեց։ Ինչ վերաբերում է Քոչարյանի մեղադրանքին, ապա այն արդեն կազմալուծման փուլում է, քանի որ այդ մեղադրանքների աբսուրդային լինելն ակնհայտ է։ Դրա համար էլ իշխանությունները որոշեցին իրենց համար նոր մեղադրանքներ պաշարել։ Սակայն պարզվեց, որ այն նույնպես թույլ հիմքեր ունի, քանի որ նույնիսկ գլխավոր գործող անձն այսօր հայտնեց, որ երբեք չի ասել, թե կաշառք է տվել Քոչարյանին»։

 

 

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ