26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավոք սրտի, պարզվեց, սխալվել ենք, մենք կամաց-կամաց երկիր ենք կորցնելու. Հրապարակ

Մի փոքրիկ հույս կար, որ ընտրություններում տարած փայլուն հաղթանակից հետո նոր իշխանությունները կգնան համաժողովրդական համերաշխության եւ բացառապես տնտեսությունը զարգացնելու ճանապարհով։ Եվ այդ քաղաքական որոշումը կստիպի, որ հրաժարվեն շոուներից, բեմականացումներից, պոպուլիզմից ու վենդետաներից։ Նաեւ կգիտակցեն, որ մենք շատ մեծ ներուժ չունենք, որպեսզի «նախկինների» կադրերին ուղարկենք թոշակի եւ պատասխանատու պոստերում նշանակենք դեղնակտուց անփորձներին՝ վտանգելով երկրի ընթացքը։

Ցավոք սրտի, պարզվեց, սխալվել ենք։ Պարզվեց՝ գերագնահատել ենք մեր երիտասարդ իշխանավորներին եւ կարծել ենք, թե երկրի ղեկը հանձնել ենք հասուն այրի, որն իր մեջ սխալները խոստովանելու, խորհուրդներից հետեւություններ անելու, ոչ պոպուլիստական լուծումների գնալու ուժ կգտնի։ Այո, կարելի է անգամ Գեւորգ Կոստանյանին, Վաչե Գաբրիելյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ շատ ուրիշների պաշտոններ առաջարկել։ Կարելի է հարկային եւ այլ տնտեսական հանցագործությունների համար համաներում հայտարարել, անգամ ծանր հիվանդ գեներալին՝ որպես հումանիստական քայլ, ազատ արձակել, իսկ նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը քննել նրա ազատության պայմաններում՝ որպես խափանման միջոց հանրապետությունից չբացակայելու ստորագրությունն ընտրելով։

Քանի դեռ իշխանությունը տուրք է տալիս հանրային նսեմ կրքերին, առաջնորդվում ֆեյսբուքյան ցածրորակ արձագանքներով, վախենում փողոց դուրս եկած մի քանի հարյուր՝ արյուն տենչացող մարդկանցից, մի կասկածելի կնոջ ցուցմունքներով մի խումբ պաշտոնյաների դեմ քրգործեր հարուցում, մենք կամաց-կամաց երկիր ենք կորցնելու։ Մեր խնդիրները ոչ թե նվազելու են, այլ՝ ավելանալու։ Տնտեսությունը ոչ թե զարգանալու է, այլ հետընթաց է ապրելու

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ