26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մի թիվ, ոչ մի տոկոսային աճ. Ծառուկյանը դժգոհ է Կառավարության ծրագրից /տեսանյութ/

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Կառավարության ներկայացրած ծրագիրը այնքան էլ չի գոհացրել, նա պնդում է՝ ծրագիրը պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին ԲՀԿ նախագահն ասաց այսօր՝  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Տնտեսական հեղափոխության համար ես ասեցի, որ անհրաժեշտ են ժամկետներ, գումարի աղբյուր և մեխանիզմ: Հիմա մենք այսօր ասում ենք գյուղատնտեսության զարգացում պետք է լինի, բայց գումար չկա դրա համար»,-ասաց Ծառուկյանը:

Ամենամտահոգիչը ծրագրում, ըստ Ծառուկյանի, գումարի աղբյուրների և ժամկետների բացակայությունն է:

«Պետք է հստակ լինի՝ 2019 թվականին, որքան գումար է ներդրվել: Ոչ մի ռիսկայնություն չկա, ոչ մի թվեր չկան, ոչ մի տոկոսային աճ չկա: Ժողովուրդը այսօր ապրում և սպասում է»,-նշեց նա:

Ծառուկյանը ընդգծեց՝ պետք է աջակցել վարչապետին և օգնել, բայց և շեշտեց՝ պետք է լինի ժամկետ, գումարի աղբյուր և մեխանիզմ:

ԲՀԿ նախագահը նկատեց ծրագրում կան և լավ դրույթներ, բայց որոշ մասը պետք է անպայման փոփոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ