19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թան էլ չէ փրթած մածուն ձեզ»

«Նոր Հայաստանի» մասին ամենօրյա հրապարակումները տապալում են հպարտ քաղաքացիների հույսի թռիչքը: Միջոցների խնայողություն հայտարարած կառավարության «գոտիները ձգելու» շրջաբերականը միայն շարքայինների վրա է տարածվում: Եւ մինչ պետական ծառայողները մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստանում, հրապարակվում է ՀՀ վարչապետի 2019-ի հունվարի 25-ի N 70 Ա որոշումը, որից տեղեկանում ենք,  որ  հունվարի 30-ից փետրվարի 1-ը  Գերմանիայի  Դաշնային  Հանրապետություն  մեկնող կառավարական պատվիրակության  կազմում  ներգրավվել են 30 հոգի`արտգործնախարարը, ԳԴՀ-ում մեր երկրի դեսպանը, վարչապետի 2 խորհրդականներն ու օգնականը, արարողակարգի պատասխանատուն, աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 2 գլխավոր մասնագետները, արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետը, խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողն ու արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, 2 գլխավոր օպերատորները, թարգմանիչը, ՊՊԾ 7 աշխատակից, ԱԳՆ պետարարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը, ՀՀ թղթակիցն ու օպերատորը, «Արմենիա» ու «Շանթ» ՀԸ-ների, «Արմենպրես» ու «Սիվիլնեթ» ԼԳ թղթակիցները։

Փոխվարչապետերից մինչև վարչությունների պետեր, պատգամավորներից մինչև համայնքապետեր, ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների տնօրեններ` վարչապետի հարազատները, բարեկամները, ընկերներն ու մերձավորներն են։

Փողոցից` այսօր արդեն անաշխատանք մնացած քաղաքացիների ուսերին հենված, պետական աթոռներին հասած ու տեղավորված նոր կառավարիչները յուրաքանչյուրն իր հերթին բաժանում է իր ենթակայության տակ եղած պաշտոնները իր մերձավորներին`քեռակիններին, մորաքրոջ աղջիկներին, որդիներին ու իրենց կանանց: Վերջին լուրն այն է, որ ՊԵԿ-ից նախօրեին կրճատվել է 120-ից ավել մարդ, փոխարենը այստեղ օրինական մրցույթների արդյունքում հանգրվանում են պաշտոնյաների զավակները։ 

«Թան էլ չէ փրթած մածուն ձեզ»,-կասեր «դասականը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ