26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆինանսների նախարարին 4 ժամ հարցախեղդ են արել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, նիստը տեւեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին:

Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախարարությունում ամենամեծ պարգեւատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց եւս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տեւել»։

Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որեւէ մեկի հետ չունեմ։ Հիմա որեւէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ