26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է Կառավարության ծրագրին ու ներկայացրել իր դիրքորոշումը։

«Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառ չէ, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։

Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։

Ու՞ր է թռիչքային զարգացումը։
Ու՞ր է ներդրումային բումը։
Ու՞ր է «կախարդական փայտիկը»։
Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։
Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։
Ու՞ր է տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ու՞ր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Չկա…

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։

Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։
Եզրակացությունը մեկն է։
Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։
Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»,- գրել է Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ