26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պայքար կառավարությունում 6 մլն եվրո շահաբաժնի համար. 168 Ժամ

Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչեւ 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը, սակայն, նոր երեւույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ.-ից սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել:

Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց այդ նախաձեռնության կարեւորությունը. Որպես արդարացում՝ կներկայացվի պետական կառավարման օղակում օպտիմալացման գաղափարը, թե իբր ժամանակի պահանջ է՝ նորարար տեխնոլոգիաների միջոցով ծրագրային ապահովման, ծառայությունների օնլայն սպասարկման ենք անցնում, իսկ միջազգային կազմակերպություններին կհրամցվի արդեն իսկ ստեղծված բազաների միասնական համալրումը, որը, ինչպես արդեն նշեցինք, գործարկվել է դեռեւս նախկին իշխանությունների ժամանակներից:

Ըստ թերթի աղբյուրների՝ այս գումարներն աշխատացնելու սխեման գծել եւ հեռահար քննարկումները կառավարում է մի մարդ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, որին կանդրադառնանք առաջիկայում: Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորագույն համակարգերով է սպասարկում Պետական եկամուտների կոմիտեն, Անձնագրային ծառայությունը, Կադաստրի պետական կոմիտեն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային արխիվը, Ազգային գրադարանը, եւ այլն»: 

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ