02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Առգրավված տեխնիկան հետ չի վերադարձվել, քննչական կոմիտեն ձգձգում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: 

Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է եղել, որ հայտնի գաղտնալսումը հնարավոր է կատարվել է Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի կողմից: Վերջիններիս մոտից առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ: 

Henaran.am-ը «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանից հետաքրքրվեց, թե գործը քննության ո՞ր փուլում է գտնվում և արդյո՞ք նրանց տեխնիկան արդեն վերադարձվել է: Պարոն Նահապետյանը տվեց բացասական պատասխան՝ իրենց աշխատանքային գործիքները դեռևս գտնվում են քննչական մարմինների մոտ:

«Մենք որոշ ժամանակ առաջ դիմեցինք քննչական կոմիտե, որպեզի վերադարձնեն մեր համահիմնադիրներից մեկի հեռախոսը, դրանով փորձում էինք հասկանալ ինչպիսինն է դրությունը, վերջիններս մերժեցին մեզ, հիմնավորելով որ փորձաքննության տարված ամբողջ տեխնիկայի և առգրավված գույքի վերբերյալ իրենք դեռ պատասխան չունեն: Նրանք պետք է դեռ ստանան պատասխանը և այդ պատասխանի հիման վրա միայն կարող են որոշում կայացնել՝ տեխնիկան վերադարձնում են, թե ոչ»,-ասաց Նահապետյանը:

Վերջինս նշեց, որ քննչական կոմիտեից պատասխանը ստացել են հոկտեմբերի 22-ին, հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին առավոտյան ժամը 09:35-ին: Թե որքան է տևելու գործի քննությունը՝ քննչական կոմիտեից հայտնել են, մինչև նախաքնության ավարտը:

«Մենք մեր փաստաբանից ճշտեցինք կա՞ն որոշակի ժամկետային սահմանափակումներ, թե որքան ժամանակ կարող են նրանք այդ փորձաքննությունը անցկացնել, պարզվում է, որ չկա»:

Նահապետյանը հետաքրքրական համարեց այն, որ Yerevan Today կայքի համակարգիչները ևս նույն ժամանակահատվածում առգրավվել էին ՀՔԾ-ի կողմից, բայց դրանք վերադարձվել են, իսկ թե որն է պատճառը, որ իրենց տեխնիկան դեռ իրենց մոտ չէ, Նահապետյանը դժվարացավ պատասխանել:

Հ.Գ. Նոր կառավարիչների հակաեկեղեցական-հակաքրիտոնեական գործելաոճի համատեքստում արդյո՞ք պատահական է այն, որ քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանությամբ եւ հանրայնացմամբ զբաղվող կազմակերպության առգրավված տեխնիկան դեռեւս իրավապահների ձեռքին է: Եզրակացությունը թողնում ենք ընթեցողին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ