28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական մերժողականության տեղը քաղաքական աղբանոցն է

նիկոլ-2-1

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա :

Շարմազանովի հավաստմամբ՝  Փաշինյանը չի կարող լուծել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կան. «Ես ինն ամիս առաջ խորհրդարանում իրեն էլ եմ ասել, որ ինքը չի կարող լինել պետության ղեկավար, և այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ այս մարդու վարած քաղաքականությունը վնասում է ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում է Արցախի հերոսներին: Ադրբեջանն ու Թուրքիան գնում են միավորման, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բաժանում է սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու   Թուրքիան գնում են պանթուրքիստական գաղափարի զարգացման, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնում է նիհիլիզմի ճանապարհով: Իսկ գիտե՞ք, թե որտեղ է քաղաքական մերժողականության տեղը՝ քաղաքական աղբանոցն է: Մինչև հիմա ոչինչ չի եղել, եղել են միայն քայլողները»,-նշեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ