26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը Ռուսաստանից 2020թ.-ին կստանա ոչ թե վեց, այլ չորս «Су-30СМ» կործանիչ

Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով 2020 թվականին կստանա չորս «Су-30СМ» կործանիչ: Այդ մասին «Коммерсант»-ին ասել է ավիացիոն արդյունաբերության ընկերություններից մեկի թոփ-մենեջերը:

Ռուսական կողմից «նման պայմանները իրական նվեր են»,- ընդգծել է աղբյուրը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո քննարկվում էր վեց  «Су-30СМ»-ի գնման , մասին, սակայն բանակցությունների արդյունքում  որոշվել է գնել չորս կործանիչ, ասել է «Коммерсант»-ի աղբյուրը:

Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: Ռուսաստանի համար «կարևոր է ՀԱՊԿ-ում իր դաշնակցի մոտ դիրքերի ամրության հաստատումը»,- հավելել է նա:

Պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է վարկի գումարային հաշվով, որը տրամադրել է ռուսական կողմը՝ յուրաքանչյուր օդանավի գինը Հայաստանի համար կլինի այնքան, որքան ռուսական զինված ուժերի համար է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ