26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեպքը ավելի հետաքրքիր է եղել, ուղղակի մինչև չհարցնեմ պարոն Քոչարյանից, չեմ ասի. փաստաբան

Որոշ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և պայմանավորվել ֆիլմում հարցազրույցի համար։ Ռոբերտ Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից, ո՞վ է խոսելու, և զանգահարողը պատասխանել է, որ ենթադրվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք, որ դերակատարում են ունեցել մարտմեկյան իրադարձություններին։

Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, հետո արդեն իմացել է, որ Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը հրաժարվել են հարցազրույց տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Բացարձակապես ոչ մի հոնորար չի տրվել Ռոբերտ Քոչարյանի և նրա մերձավորների կողմից․ նախաձեռնությունը Քոչարյանի կողմից չի եղել, այլ՝ Ռոման Բաբայանի»- ասաց Ալումյանը։

Հրապարակումների առնչությամբ հարցին, թե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և մերժվել, Հայկ Ալումյանն արձագանքեց․ «Դեպքը ավելի հետաքրքիր է եղել, ուղղակի մինչև չհարցնեմ պարոն Քոչարյանից, չեմ ասի»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ