24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մտահոգիչ է, որ Բոլթոնը Ալիևի հետ է քննարկում Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ ոչ միայն դա. քաղաքագետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջոն Բոլթոնը:

«Եթե Նիկոլ Փաշինյանն ու Ջոն Բոլթոնը չեն քննարկել Ղարաբաղյան հարցը և Բոլթոնը այդպիսի քննարկում է ունեցել ադրբեջանական կողմի հետ, ապա սա ավելի մտահոգիչ է: Սա նշանակում է, որ մեր դիրքորոշումը այս պահին այնքան էլ կարևոր չէ ամերիկյան կողմի համար և իրենք ավելի շատ աշխատանք ունեն տանելու Ադրբեջանի հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ևս հեռախոսազրույց են ունեցել: Վարչապետ Փաշինյանը ավելի ուշ հայտնել է, որ Բոլթոնի հետ խոսել են հայ-ամերիկյան հարաբերության կարեւորության, խորացման մասին, նաեւ քննարկել ռեգիոնալ հարցեր: Փաշինյանը միաժամանակ շեշտել էր, որ անդրադարձ չի եղել Արցախի հարցին:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը հիմա շատ ինտենսիվ է զարգանում  և ինչ-որ տեղ նաև անսպասելի՝ Երևանի համար. «Դավոսում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, ըստ երևույթին, չկազմակերպված, տեղում որոշված մի բան էր, որի նախաձեռնող կողմն էլ մենք չէինք»,-ասաց նա:

Քաղաքագետի համար այս ամենը մտահոգիչ է. «Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այս տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները շտապում են և այսպիսի շտապողականությամբ գործին արդյունք չեն կարող տալ»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելի- Շահնազարյանի խոսքով՝  սահմանին հարաբերական հանդարտությունը եւս ստեղծված իրավիճակում անհասկանալի է. «Սա ինչ-որ չափով նաև վտանգավոր հանդարտություն է, որովհետև մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը առաջնագծում ակտիվ շինարարական աշխատանքներ է տանում, որը հետագայում թույլ կտա իրենց ավելի ամուր դիրքերից գործել առաջնագծում: Ես կարծում եմ, որ սահմանին լարվածության նվազումը բավարար պայման չէ հանգիստ լինելու համար, որ հետագայում ամեն ինչ նույն ձևով կշարունակվի: Ադրբեջանական կողմը կարող է երկու ամիս չկրակել, բայց դրա արդյունքում երկու ամիս հետո գուցե մենք ունենանք այնպիսի իրավիճակ, որ մեղմ ասած՝ հակառակորդը բավական բարելաված կլինի իր դիրքերը սահմանին, ինչը անթույլատրելի է և հետագայում ավելի մեծ խոչընդոտներ կարող է առաջացնել հայկական կողմի համար»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ