26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, որ հակառակն են ասում, տգետ են. փաստաբան

«Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, որ հակառակն են ասում, տգետ են կամ նպատակ են դրել անել այն, ինչը մինչ օրս արել են՝ ապօրինի ձերբակալել, կալանավորել երկրորդ նախագահին։ Սահմանադրական կարգ տապալելու փորձ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից,- քիչ առաջ վերաքննիչ դատարանում լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը։- Դա փաստաթուղթ չէ և որևէ քննադատության չի դիմանում,- նկատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի կալանքի միջնորդությունը բավարարելուն։

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքին․ «Գեներալներից մեկն ասեց՝ նա նախագահ էր, ի՞նչ կարիք կար սահմանադրական կարգը տապալելու։ Էնքան կլասիկ միտք ասեց։ Մեկ ուրիշը, որ նրան արձագանքեց (նկատի ունի ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանին-հեղ.), էդքան չուներ կարողություն, որ նման մեկնաբանություն աներ»։

«Ես գտնում եմ, որ այն մեղադրանքը, որ առաջադրվել է, չէր կարող առաջադրվել, դա իրավական տգիտություն է բոլոր նրանց կողմից, ով պաշտպանում են այդ մեղադրանքը։

Զորքը զորանոցային վիճակի բերելու մասին հրահանգի մասով փաստաբանը նկատեց, որ դա արվել է այն պատճառով, որ պաշտպանության երկու փոխնախարարներ հայտարարել էին բանակը քաղաքականությանը խառնելու մտադրության մասին։

Հիշեցնենք, այս պահին վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի՝ կալանքի դեմ բողոքը: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ