19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին

Ժողովուրդ ջան¸ մի գիժ քար է գցել ջրհորը¸ հիմա տասնյակները փորձում են հանել այն…։
Եթե մեր նորելուկ իշխանավորը փորձում է մեր մանուկների ու պատանիների սրտից ու մտքից հեռացնել Մեսրոպ Մաշտոցին¸ մեր գիրը ստեղծող վարդապետին¸ Հայոց պատմության քերթողահայր Մովսես Խորենացի եպիսկոպոսին¸ Ներսես Շնորհալի Կիլիկիայի կաթողիկոսին¸ Տիեզերական վերջին վարդապետի մեծ կոչում ստացած Գրիգոր Նարեկացուն¸ ապա այդ նորելուկ նախարարի ներաշխարում հոգևոր դատարկություն է տիրում¸ ով դեռ չի հասկացել Քրիստոս Տիրոջ հաստատած Եկեղեցու կարևորությունը¸ որ մեր ազգի ողնաշարն ու հիմասյունն է եղել արդեն քսան դար¸ լեզուն¸ հավատքն ու ազգը պահպանելով արյունարբու¸ հեթանոս¸ մուսուլման¸ բիրտ ու կոմունիստ հրոսակներին դիմակայելով։

Ու մի՜ անհագստացեք¸ քանզի մենք Տիրոջից խոստում ունենք¸ որ. ՚՚Դժոխքի դռները չեն հաղթելու Իր Արյունով փրկագնված Եկեղեցուն՚՚։

Քամիներն ու փոթորիկները գալիս ու գնում են¸ բայց կաղնիները հաստատուն են մնում իրենց տեղում¸ քանզի արմատները մինչև երկրի ընդերքն են մխրճված։ Այդպես էլ մեր ազգը եղել ու կմնա¸ քանզի մեր հոգու դավանանքի արմատները Քրիստոս Հիսուսի հաղթական սուրբ Խաչով մինչև երկնքի բարձրունքներին են կառչած։
Ու եթե մենք փոքրացել ենք երկրի տարածքով¸ դա խորհուրդն է նրա¸ որ ադամանդները հասարակ ածուխից գոյանում ու պայծառանում երկրի ընդերքի գերճնշումներով ու մեծ ջերմության շնորհիվ։ 

Մի լավ նայիր հին աշխարհի քարտեզներին¸ ու կտեսնես¸ որ մեզ հարևան բազում զորավոր ազգեր ընկան պատմության փոշոտ ճանապարհներին¸ բայց մենք մնացինք ու կմնանք¸ քանզի մեր Տերն ու Հովիվը անձամբ Աստծո Որդին` Հիսուս Քրիստոսն է։ 

Ուստի¸ թողնենք մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ մենք գնանք Հիսուսի հետևից, Ով շուտով պիտի գա ու ամեն մեկին ըստ իր ընտրության դատի…

Մերուժան Բաբաջանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ