26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր դրոշմապիտակները վտանգ չեն ներկայացնում, եթե նույնիսկ երեխան կուլ է տալիս դրանք. Տիգրան Ավինյան

Այսօր Կառավարության նիստում քննարկվեց ապրանքների դրոշմապիտակների փոփոխության որոշումը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նոր դրոշմապիտակների վերաբերյալ տեղեկություններ, որոնք այսուհետ կլինեն անվտանգ ու այսպիսով կնվազեն դեպքերը, երբ երեխաները դրանք կուլ տալիս կունենան առողջական խնդիրներ։

Նշենք, որ այս հարցը բազմիցս բարձրաձայնում էին հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ծնողները։

«Հարցը քննարկելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել՝ վարչապետի, առողջապահության նախարարի հետ։ Այսուհետ դրոշմապիտակները լինելու են ավելի նուրբ, փոխվել է նաև դրանք փակցնելու համար նախատեսված սոսնձի  տեխնիկական պահանջը, ինչի շնորհիվ դրոշմապիտակներն ավելի ամուր են փակցվելու և լինելու է ավելի բարակ»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ արդեն կայացել է դրոշմապիտակներ արտադրողի մրցույթ, կա հաղթող և հաջորդ շաբաթ ՊԵԿ նախագահը կհանդիպի նրա հետ։

«Հաջորդ շաբաթ պիտի հանդիպենք ու բացի մեր տեխնիկական պայմանները ներկայացնելը, լսելու ենք նրանց առաջարկներն ու ընտրելու ենք ամենաօպտիմալ տարբերակը, որը մեզ տխրահռչակ դեպքերից զերծ կպահի»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց՝ «նոր դրոշմապիտակներն անվտանգ են ու, եթե երեխեան նույնիսկ կուլ է տալիս, դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ