26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Կարծում եմ՝ Փաշինյանը կրկնակի հաճույքով է ստացել այդ պարգևավճարները. Շարմազանով

15446596

«Ես չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն է, որ նախկին պատգամավորներին պետք է բացատրի կամ ներկայացնի, թե ինչն է օրինական և ինչը՝ ոչ: Նախկին պատգամավորները շատ լավ գիտեն, որ 13-րդ աշխատավարձը օրինական է և ինչքան նախկին պատգամավորներն են հաճույքով ստացել այդ 13-րդ աշխատավարձը, կրկնակի հաճույքով էլ Փաշինյանն է ստացել այդ պարգևավճարները՝ որպես 13-րդ աշխատավարձ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ելույթին, թե ԱԺ նախկին պատգամավորները նույնպես դեկտեմբերին, ինչպես պետական կառավարման շատ աշխատակիցներ, հաճույքով ստացել են 13-րդ աշխատավարձ և չեն ասել՝ իրենք լուծարված խորհրդարանի պատագամավորներ են:

Հիշեցնենք, հանրային բացասական արձագանքի է արժանացել այն, որ Արարատի և Կոտայքի մարզպետները պարգևատրել են մարզպետարանի աշխատակիցներին և նաև իրենք իրենց։

Շարմազանովը շեշտեց՝ խոսքը այդ պարգևատրումների  օրինական կամ ոչ օրինական լինելու մասին չէ. «Խոսքը նրա մասին է, թե մարզպետը այս 4-5 ամիսների ընթացքում ի՞նչ է արել, որ ինքն իրեն պարգևատրել է: Եվ բացի դա 13-րդ աշխատավարձ ստանում են այն դեպքում, երբ 12 ամիս աշխատած են լինում: Փաշինյանի հետ քայլողները առնվազն 8 ամիս են աշխատել, ինչի՞ եք 13-րդ աշխատավարձ տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորները երկար տարիներ ծառայել են պետությանը և ստացել են պարգևավճար, իսկ նորանշանակ մարզպետները ի՞նչ են արել: 

Շարմազանովը տարակուսեց ՝  ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր կոչերով և բողոքներով  հանդես գալիս, որ տատիկ-պապիկները սոված են, աշխատավարձը աղքատավարձ է .

«Նա մեզ ասում էր՝ ինչպես կարելի է աղքատ երկրում նման շռայլություններ թույլ տալ: Հիմա ես եմ հարցնում, ինչ եկաք իշխանության էլ տատիկ-պապիկները հացի փողի պակաս չունե՞ն, ձեր խոսքով՝ աղքատավարձերը  բարձրացա՞ն,  սոցիալական անապահով խավի խնդիր չկա՞»:

Շարմազանովը անդրադառալով նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Ամանորից առաջ աշխատակիցներին հատկացրած  պարգևավճարներին, ասաց, եթե նման բան տեղի ունենար Տարոն Մարգարյանի ժամանակ բոլորը կսկսեին քննադատել.

«Էլ մանկապարտեզի վերանորոգման կարիք չկա՞,  էլ Երևանում սոցիալական ծրագիր իրականացնելու կարիք չկա՞: Մեր ժամանակ էլ էր ամեն ինչ օրինական, բայց դուք ասում էիք՝ անարդյունավետ ծախսեր են»:

ՀՀԿ խոսնակը նկատեց՝ ընդդիմադիր Փաշինյանը տարբերվում է վարչապետ Փաշինյանից.  «Պոպուլիստ ա եղել Փաշինյանը: Երբ որ ընդդիմադիր էր լրիվ մի բան էր ասում, երբ եկավ իշխանության, լրիվ ուրիշ բան ա ասում»,-ասաց Շարմազանովը և ընդգծեց՝ այդ գումարներովով կարող էին անապահով երեխաների ուսման վարձը հոգալ, ազատամարտիկների համար տուն գնել և այլն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ