Բրիտանական Trailfinders ընկերության փորձագետները պարզել են, թե որոնք են ամենահեռանկարային զբոսաշրջային ուղղությունները 2019 թվականին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը:

Փորձագետների կանխատեսումներով՝ Նեպալը 2019 թվականին ամենապահանջվաղ ուղղությունն է լինելու: Դրան հաջորդում է Արգենտինան , երրորդ տեղում՝ Հարավային Աֆրիկան: Այս երկրների նախընտրությունը պայմանավորված է համեմատաբար մատչելի գներով: Օրինակ՝ Հարավային Աֆրիկայում մեքենաների վարձույթն ամենամատչելին է, բացի դրանից՝ հարավաֆրիկան արժույթը՝ ռենդան, ամենաէժանն է՝ համեմատած եվրոյի ու դոլլարի հետ:

Արգենտինան կգրավի զբոսաշրջիկներին ԱԱՀ-ի վերացմամբ, որը կգործի հյուրանոցների, հոսթելների համար: Զբոսաշրջիկները կկարողանան խնայել մոտ 20 տոկոս:

2018 նոյեմբերին, փորձագետների գնահատականներով, ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից կլինի նաև Ստամբուլը: Երկրորդ տեղում Դուբայն է՝ այնտեղ ձմռանը հրաշալի եղանակ է, +25 աստիճան: Երրորդ տեղում Հայաստանի մայրաքաղաք Երևանն է՝ պատմամշակութային հարուստ վայրերով, համեղ խոհանոցով ու բազմազան զվարճանքի վայրերով: Չորրորդ տեղում Չեխիայի մայրաքաղաք Պրահան է: Հինգերորդ տեղում՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգան: